Breaking News

«Իրատես». Սամվել Ալեքսանյանը սեփական աշխատողներին քեֆի է հրավիրել

«Իրատես» թերթը գրում է. «Նախօրեին «Փարվանա» ռեստորանային համալիրում կնոջ «հաշվին» ապրող ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Երեւան սիթիի» տասնամյակի առթիվ սեփական աշխատողներին քեֆի էր հրավիրել: Սակայն, որքան հարստանում է օլիգարխը, այնքան ավելի հաշվենկատ է դառնում:

Նա խնջույքի էր հրավիրել միայն չորս տարի իր սուպերմարկետներում տքնած աշխատակիցներին, մնացածը, փաստորեն, դեռ տքնելու տեղ ունեն:

Ականատեսները պատմում են, որ ամենաուրախը եղել է տիկին Շողերինան` Ալեքսանյանի կինը: Աշխատակիցների հետ նա «մեյդանից» դուրս չի եկել: «Կերեք, կերեք, մեկ է, վաղն էնքան է աշխատեցնելու,  քթներիցս բերելու է»,- միմյանց ասել են աշխատողները եւ լիաթոք քեֆ արել:

Իսկ մինչ այդ ավելի զավեշտալի է եղել իրավիճակը սուպերմարկետներում: Ամեն տասներորդ հաղթող հաճախորդին այնպես են «վրա տվել» ու շնորհավորել, որ ե’ւ հաղթողը, ե’ւ նրա կողքինները շփոթմունքից իրենց կորցրել են, մեկն էլ նույնիսկ ձեռքի տոպրակներն է վայր գցել:

«Էշերի քարավանով վիսկի տեղափոխող», բայց «անասունների հետ գործ չունեցող», 500 եվրոյով հարցազրույց տվող (ամեն ինչի գինը բարձրացրել է, տեսնես, իր «խոսքի» գի՞նն ինչու չի փոխել) Սամվել Ալեքսանյանը, փաստորեն, զվարճանալիս էլ է շատ «բացառիկ»` համ վախեցնում է, համ ուրախացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …