Breaking News

Մոուրինյուն կարող է հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից: Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է բրիտանացի լրագրող Թոմ Մակդերմոտը:

Պորտուգալացի մասնագետը դժգոհ է անգլիական ակումբում տեղի ունեցող որոշ բաներից, և կարող է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Մանչեսթերից:

«Manchester Evening News»-ի համաձայն՝ 54-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն: Ֆրանսիական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել պորտուգալացու գործակալի հետ:

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Մոուրինյուի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին, իսկ փարիզցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի համաձայնագիրը նախատեսված է մինչև ամառ:

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …