Breaking News

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իտալիայի ափերին հայտնաբերվել է 26 աղջկա մարմին

Իտալիայի ափերին փախստականների նավակում և դրա մոտակայքում 14-18 տարեկան 26 աղջկա մարմին է հայտնաբերվել, տեղեկացնում է է Tvrain.ru-ն:

Չի բացառվում որ, աղջիկները սպանվել են Աֆրիկայի ափերից հեռանալու ժամանակ և նրանց նկատմամբ սեռական ոտնձգություններ են կատարվել:

Համացանցում հայտնվել են Իտալիայի Սալերնո նավահանգստից ստացված առաջին կադրերը, որտեղ հայտնաբերվել էին բռնաբարված և սպանված աղջիկների մարմինները, ովքեր փորձել էին ռետինե նավակով հատել Միջերկրական ծովը:

Հայտնի է, որ նավակում եղել է 64 մարդ. փրկվածներին տեղափոխել են ափ: Գրեթե բոլոր փախստականները Նիգերիայի, Սենեգալի, Գանայի, Գամբիայի և Սուդանի բնակիչներ են:

https://youtu.be/91XZj8JAUWU

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …