Breaking News

Ջիգարխանյանի ամուսնալուծության հայցով դատական նիստի օրը նշանակված է

Հայտնի է, թե երբ է սկսվելու դերասան Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ամուսնալուծության գործընթացը:

Մոսկվայի Կունցևսկի դատարանի մամուլի քարտուղար Դարյա Գալկինայի տեղեկացմամբ՝ դատական առաջին նիստը կսկսվի նոյեմբերի 9-ին:

Հիշեցնենք, որ 82-ամյա դերասանը հոկտեմբերին հայտնվեց հիվանդանոցում, ապա հայտարարեց, որ չի պատրաստվում ներել իր 38-ամյա կնոջը, ով ցանկացել է սպանել իրեն՝ ունեցվածքին տիրանալու նպատակով:

Ցիմբալյուկ Ռոմանովսկայան էլ իր հերթին հայտնել է, որ պատրաստ է տալ ապահարզան: Ըստ որոշ լուրերի՝ Վիտալինան այս օրերին գտնվում է Վրաստանում: Նա պատրաստ է վերադառնալ Մոսկվա, երբ կհանդարտվի ստեղծված իրավիճակը:

ArmLife.am

 

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …