Breaking News

«Հժ». Ուսանողների ընդվզումը կարող է հանգեցնել Վիգեն Սարգսյանի քաղաքական կարիերայի ավարտին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ ուսանողներն այսօր դասադուլ և բողոքի ակցիաներ անցկացրեցին համալասարանի տարբեր մասնաշենքերի, Պոլիտեխնիկական և Ագրարային համալսարանների մոտ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման:

Ուսանողները բողոքի ակցիայի ժամանակ բախվեցին բուհերի փակ դռներին և նրանց աշխատակիցների հորդորներին՝ «հեռանալ և չխանգարել իրենց դասերը»: Բողոքի ակցիայի մասնակիցները վերջում նորից վերադարձան ԵՊՀ-ի դիմաց, իրենց պահանջներով կազմեցին հատուկ նամակ, որը նախատեսում են փոխանցել Կրթության և գիտության և պաշտպանության նախարարություններին:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի համապատասխան հոդվածում ասվում է՝ տարկետում տրվում է, եթե քաղաքացին Պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր։

Այսինքն, ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի:

Քաղաքական մեկնաբանները կարծում են, որ բողոքի ակցիայի հնարավոր ծավալումն ու արդյուանվետ ավարտը կարող է նշանակել Վիգեն Սարգսյանի քաղաքական կարիերայի ավարտ, որը նաև դիտարկվում է 2018 թվականի ապրիլի վարչապետի թեկնածուների շրջանակում»:

 Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …