Breaking News

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը

Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնը:

Այցի շրջանակներում նախատեսված են Մոլդովայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

Հանրապետության Նախագահի նստավայրում կայանալիք հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Իգոր Դոդոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Մոլդովայի Հանրապետության Նախագահը կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Հայաստանի շախմատի ակադեմիա: Նախագահ Դոդոնը նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …