Breaking News

Ում համար՝ չարիք, ում համար՝ միլիարդներ:Շուտով նա աշխարհի առաջին տրիլիոնատերը

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը մի քանի տարուց կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը: Ըստ Forbes-ի նա այժմ աշխարհի ամենահարուստ մարդն է:

 

 

Comparisun փոքր բիզնեսի խորհրդատվական ծառայության փորձագետները վստահ են, որ Բեզոսի կարողությունը կհատի տրիլիոնի սահմանը 2026-ին: Այժմ Բեզոսի կարողությունը գնահատվում է 143 մլրդ դոլար: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված բարձրացել է առցանց գնումների պահանջարկը, ինչը կտրուկ բարձրացրել է   Amazon-ի բաժնետոմսերի գները:

 

 

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ պանդեմիայի շնորհիվ Բեզոսն աշխատել է 24 մլն դոլար, այն դեպքում, երբ նույն պատճառով մյուս 3 թոփ բիզնեսմենների կարողությունը կրճատվել էր: Մասնավորապես՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը կրճատվել էր 8.4 մլրդ դոլարով, իսկ Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի ղեկավար Բեռնար Առնոն կորցրել էր 28 մլրդ դոլար:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …