Breaking News

«Հրապարակ». Ուսանողների ցույցերին խառնվել է ԱԱԾ-ն. զգուշացրել են՝ «պատրաստ եղել քաղաքական զարգացումների»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` հայրենի ԱԱԾ-ն ուշիուշով հետեւում է ուսանողների բողոքի ցույցերին` կապված տարկետման օրենքի հետ, եւ ներքին կարգով զգուշացրել է դեկաններին, ուսխորհուրդների նախագահներին` պատրաստ եղեք ներքաղաքական զարգացումների:

Ըստ լավատեղյակ աղբյուրների` այս օրերին ոչ միայն ուսումնասիրվում է ցույցի կազմակերպիչների` «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանի ԱԺ օգնական Վահան Կոստանյանի, Հաց բերողին նվիրված ցույցերի կազմակերպիչ Դավիթ Պետրոսյանի, էլ առավել` Սեյրան Օհանյանի թիմի` ՕՐՕ դաշինքի երիտթեւի ղեկավար Մանուել Մանուկյանի վարքը, այլեւ ցույցերի էներգետիկան, զարգացման հնարավորությունները, որը, ըստ ԱԱԾ-ի, առայժմ բարձր չէ, բայց «աճման տենդենց ունի»։

Երեկ խորհուրդ են տվել ԵՊՀ պատասխանատուներին` այլեւս ու երբեք չփակել ֆակուլտետների դռները. «ԵՊՀ-ի ուսանողը սպեցիֆիկ է, դուռը փակեցիր, հակառակ էֆեկտ կտա»: Հիմա կողմերը խաղում են ժամանակի վրա։

Բանն այն է, որ երեքշաբթի մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը, «Զինապարտության մասին» օրենքը դրվելու է երկրորդ ընթերցման, իշխանությունները հույս ունեն, որ մինչ այդ ցույցերն ինքնուրույն կմարեն։ Ցույցի մասնակիցներն ու նրանց համախոհները փորձում են ուսանողական բունտին որոշակի քաղաքական երանգ տալ եւ տեղափոխել Բաղրամյան պողոտա` ԱԺ շենքի մոտ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …