Breaking News

«Ժողովուրդ». Հաշմանդամները կրկին չեն ստացել իրենց հասանելիք պարագաները. նոր որոշումից երկու ամիս անց

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լսողական սարքերի կամ հաշմանդամի սայլակի կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները տեւական ժամանակ է՝ չեն ստացել իրենց հասանելիք պարագաները: Պատճառը նոր կարգն է, որի մասին որոշման նախագիծը կառավարության կողմից ընդունվեց սեպտեմբերի 7-ի նիստում: Ըստ այդ նոր կարգի` շահառուներին հաշմանդամի սայլակ եւ լսողական սարք տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա:  Ու հիմա՝ այդ որոշման ընդունումից ուղիղ երկու ամիս անց, շահառուները ո՛չ հավաստագիր ունեն եւ ո՛չ էլ լսողական սարք ու հաշմանդամի սայլակ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանն էլ պարզաբանել է, թե այժմ նախարարությունը պայմանագրեր է կնքում համապատասխան կազմակերպությունների հետ. «Անելիքը կազմակերպություններինն է, որոնք պետք է գոնե այս շաբաթվա ավարտին գան ու պայմանագրերը կնքեն»,- ասել է նա: Իսկ մինչ այդ տուժում են այդ պարագաների կարիքն ունեցող ՀՀ քաղաքացիները»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …