Breaking News

«Ժամանակ». Զարուհի Փոստանջյանն ԱՄՆ-ում բողոքի ակցիակներ կանցկացնի ընդդեմ ՀՀ իշխանության

«Ժամանակ» թերթը գրում է. «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսում է անցկացնել բողոքի ակցիաներ ընդդեմ ՀՀ իշխանության: Առաջին բողոքի ակցիան տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ Գլենդելի քաղաքապետարանի առջև, որից հետո ակցիան կշարունակվի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի դիմաց:

«Սփյուռքը պարտավոր է մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին, պարտավորվել է ձևավորել հանրային իշխանություն։ «Սերժերը» համատարած են, գյուղապետն էլ, քաղաքապետն էլ, վարչապետն էլ «սերժ» են։ Սփյուռքը հասկանում է, որ Հայաստանում ավտորիտար քաղաքական համակարգ է, այն պետք է մոնտաժել»,-նշեց Փոստանջյանը»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …