Breaking News

Դասադուլը շարունակվում է. 550 ուսանող ունեցող ֆակուլտետից՝ 400-ը բացակա է

Արդեն 3-րդ օրն է, ինչ ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ ուսանողների կողմից անցկացվում է դասադուլ: ԵՊՀ ղեկավարությունը հայտարարել է, որ դասադուլի մասնակիցները խանգարում են դասապրոցեսը: Ի պատասախան այս հայտարարության, բողոքի մասնակից ուսանողները որոշեցին անձամբ շրջել ֆակուլտետներով՝ ապացուցելու, որ լսարանները դատարկ են:  ԵՊՀ ուսանող Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ 550 ուսանող ունեցեղ Կենսաբանության ֆակուլտետից՝ այսօր բացակա է 400 ուսանող.«Մենք բազմիցս նշել ենք, որ համալսարանում կրթությունը` դա ֆիզիկական ներկայությունը չէ: Պետք է ուսումնասիրել և հասկանալ, թե կրթության որակն ինչպիսին է: Եթե մարդու անունը գրանցված է համալսարանում և նա չի գալիս՝ պետք է հասկանալ, թե նրա խնդիրը ո՞րն է, ի՞նչ պատճառնր կան»: Ներկաների փոխանցմամբ՝ այս օրերին լսարանների 70 տոկոսը դատարկ է: Նրանք դասախոսներին հորդորեցին՝ առանց վախենալու, միանալ դասադուլին՝ հայտնելով իրենց կարծիքը:

Ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ  իրենք կշարունակեն դասադուլն այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերանայվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքին վերաբերող դրույթները:

ArmLife.am

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …