Breaking News

Պաշտոնատար անձինք խոշտանգում են կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներ Ա. Վարդանյանից ու Պ. Գրիգորյանից ստացված հաղորդումների հիման վրա:

Այսպես, Ա. Վարդանյանը հաղորդում է տվել, որ 2017 թվականի հուլիսի վերջերին, տեղեկանալով, որ իր ծանոթները բերման են եթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, պարզաբանումներ ստանալու նպատակով գնացել է այնտեղ, սակայն ոստիկաններն իրեն ուղեկցել են աշխատասենյակներից մեկը, որտեղ առանց որևէ պատճառաբանության ծեծի են ենթարկել:

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Պ. Գրիգորյանը հաղորդում է տվել որ 2017թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երկու օպերլիազորներ իրեն բերման են ենթարկել նշված բաժին, որտեղ հարկադրել են խոստովանել իրենց գյուղում կատարված գողությունը կամ տեղեկություններ հայտնել այլ անձանց կողմից հանցագործություններ կատարելու մասին: Պ. Գրիգորյանի կողմից մերժում ստանալով` Թալինի բաժնի օպերլիազորները վերջինիս ծեծի են ենթարկել:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …