Breaking News

ՖՈՏՈ. Արտակարգ իրավիճակ Թաիրով գյուղում. սելավատարերի խցանման պատճառով անձրևաջրերը լցվում են մարդանց տները

Նոյեմբերի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Թաիրով գյուղի վարչական տարածքում՝ ճանապարհի դիտահորերի չգործելու պատճառով անջրևաջրերը «Վենետիկի են վերածել» գյուղի մի որոշ հատված։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ 1 կմ-անոց ճանապարհին կուտակված անձրևաջուրը լցվում է ինչպես բնակիչների տները, այնպես էլ հարակից օբյեկտներ. «Ամեն անգամ, երբ անձրև է գալիս, նույն վիճակն է։ Դիմել ենք է՛լ մարզպետարան, է՛լ գյուղապետարան, սակայն նրանք ավելի շատ զբաղված են իրենց թափանները լցնելով, քան ժողովրդի դարդին դարման լինելով։ Ո՞վ է պատասխան տալու սրա համար։ 21-րդ դարում դժվա՞ր է դիտահորերը բացել, թե՞ քարի դարում են Արմավիրի մարզպետն ու Թաիրովի գյուղապետը ապրում։ Ալարում են տեղներից ժաժ գան։ Հետո էլ ասում են՝ ընտրություններին մեզ ընտրեք։ Սա՛ է ձեր պատկեը, պատասխանատու չինովնիկնե՛ր»,-նշել են բնակիչները:

[smartslider3 slider=195]

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …