Breaking News

Միթե ԵՊՀ-ում ավելի լուսավոր, ապագայի երիտասարդներ չկային, որ լինեին ուսխորհրդի նախագահ. Ստյոպա Սաֆարյան

Կարդում եմ ԵՊՀ ՈւսԽորհրդի նախագահի հարցազրույցը, տխրում եմ, որ իմ սիրելի մայր ԲՈՒՀ-ի ուսխորհրդի նախագահ կարող է լինել մի երիտասարդ, որը, պարզվում է, դեռևս կարծիք չունի տարկետում լինել-չլինելու խնդրի մասին, այն դեպքում, երբ առաջիններից մեկն ինքը պետք է կարծիք ունենար: Տխրում եմ, երբ պարզվում է` նրան հարկավոր են սոցիոլոգիական հարցումներ, որպեսզի իմանա 17.000 ուսանողության կարծիքը: Ասենք թե՝ եթե այդ հարցումներով պարզվի, որ 51 տոկոսը կողմ է տարեկետմանը, 49 տոկոսը՝ դեմ, ապա՝ ի՞նչ. գնալու են 49 տոկոսին դե՞մ: Միթե ԵՊՀ-ում ավելի լուսավոր, ապագայի երիտասարդներ չկային, որ լինեին ՈՒԽ նախագահ, այլ ոչ թե կաբինետային չինովնիկի խոսակցականով ու շաբլոններով պատասխանող մեկը:

Իսկ երբ դրանից հետո կարդում ես ԵՊՀ աշխատակազմի ղեկավար հարցազրույցը, ապա ծանոթանում նրա “սխրալից” անցյալին, թե ինչպես էր փշալարեր քաշել 2013-ի դասադուլի ժամանակ, ապա պատկերը սարսափելի ու սահմռկեցուցիչ է դառնում, բայց և հասկանալի, թե ինչու պետք է ՈՒԽ ղեկավարեն վերոնշյալ տեսակի երիտասարդները: Իսկ երբ հիշում ես, որ ԵՊՀ ռեկտորն էլ հայտնի լուսանկարում ուռու նման հեզաճկուն խոնարհվող Արամ Սիմոնյանն է, ապա սիրտդ տեղն է ընկնում, որ բոլորն իրար լավ էլ ներդաշնակ գտել են: Բայց տեղիցդ վեր ես թռչում, երբ հիշում ես, որ նրանք զմիմյանս գտել են քո մայր ԲՈՒՀ-ում, որտեղի դասախասությունն ու ուսանողությունը մի ամբողջ կայսրություն էին ցնցում: Իսկ այժմ, բացառությամբ մի քանի հարյուր երիտասարդի, ստրկացրել են ամեն ինչ, օտարացած դարձրել տասնյակ հազարների:

Ես կցանկանայի, որ ոտքի ելած երիտասարդները առաջ քաշեին ավելի լայն օրակարգ՝ գիտության զարգացման, գիտության ֆինանսավորման, գիտության ու կրթության որակի բարձրացման, գիտության ու բանակի կապի և այլ հարցեր: Տարեկետման խնդիր շատ նեղ հարց է: Բայց անկախ նրանից, որ իմ պատկերացումներն օրակարգի ու պահանջների մասին ավելի լայն են, քան պայքարող երիտասարդներինը, ես ուրախ եմ, որ գոնե այդ մի քանի հարյուր հոգին փոքրիկ հրաբխի նման ցնցում են այդ ճահիճը: Սա գոնե ինձ համար դրական զարգացում է: Ու ես ուրախ եմ, որ համալսարանական ճահճի անդորրը խախտածներից մի քանիսը նաև մեր ինստիտուտի սաներ են ու հպարտ ենք, որ մենք նրանց ներսի ազատության կրակին մի փոքր աջակցել ենք:

Իսկ ես հիշում եմ նախա 90-ական հետ 90-ական ԵՊՀ-ն ու մտածում. այսքան խոշոր եղջերավոր որտեղ բուծվեց մայր բուհում: Ախր դա զովետը չէր ոչ էլ ֆերմա, գրողը տանի…. Ժամանակին այնտեղ այսպիսի դեֆեկտները, բութ, կիասասուտիգողական հայացքով սֆաթները այդքան շատ չէին ու հեչ իշխող չէին… Էխ Արամ, Արամ, ապականեցիր ամեն ինչ, գոնե թոշակի գնա, ուրիշ բան չեմ ասում….

Ստյոպա Սաֆարյան

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …