Breaking News

«Իրատես». Լեւոն Մնացականյանի եւ Մովսես Հակոբյանի հարաբերություններն այն չեն. Մոսին «պոչեր» է թողել Արցախում

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարաբերություններն այն չեն ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության վերնախավի, այլեւ ԼՂ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ:

Բացի այն, որ Մովսես Հակոբյանը, ըստ նրան ճանաչողների, ծանր բնավորություն ունի, Արցախում ինչ-ինչ «պոչեր» էլ է թողել` դիզվառելիքի ու ցորենի հետ կապված, ինչի առնչությամբ ժամանակին բարձրաձայնեց ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:

Չնայած այդ ամենին, ՀՀ ԳՇ ներկայիս պետին անչափ բարձր է գնահատում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, համարելով, որ իր կողմից այլեւս անընդունելի այս իշխանությունների միակ ճիշտ քայլը Մոսիին ԳՇ պետի պաշտոնում նշանակելն էր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …