Breaking News

Սա Ալիկն է, նա օգտվել է տարկետման իրավունքից, այժմ դեմ է տարկետման ինստիտուտին. ԱԺ պատգամավոր

«Սա Ալիկն է։ Նա ԵՊՀ աշխատակազմի ղեկավար և գնումների հանձնաժողովի նախագահ է։ Նա իմ համակուրսեցին է։

Նա մասնակցել է 2004-ի «Զինապարտության մասին օրենքի» դեմ ուսանողական շարժմանը, օգտվել է այդ շարժման շնորհիվ պահպանված տարկետման իրավունքից, եղել է Արամ Սիմոնյանի ասպիրանտը, բայց այսօր հասկացել է, որ մեծ սխալ է գործել և այժմ դեմ է տարկետման ինստիտուտին։ Նա հասկացել է, որ ուսանողներից ոչ մի լավ բան սպասել չի կարելի, փորձում է ճնշել տարկետման պահպանման համար մղվող ուսանողական շարժումը և սպառնում է «դիմել կտրուկ մեթոդների»։ Նա հավանաբար ուզում է կրկին գործի դնել ԵՊՀ “ախալքալակցիների գունդը”, ինչպես երանելի 2013-ին։

Նա անձնվիրաբար աշխատում է ԵՊՀ-ում և ստանում 150-200.000 դրամ աշխատավարձ։ Նրան չեն պատկանում սուրճի ապարատներ և պատճենահանման կետեր ԵՊՀ տարածքում։ Նա գումարներ չի աշխատում քննությունների և մասնավորապես հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակ։ Այդ ամենը ստոր հերյուրանքներ են։ Նա կարողանում է գումար հետ գցել, ինչի շնորհիվ պաշտոնավարման դեռ առաջին տարում կառուցում է այս առանձնատունը։

Մի եղիր Ալիկի պես։ Ըըը․․․ Ուղղակի մի եղիր Ալիկի պես և վերջ։ Հավատա, պետք չի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …