Breaking News

Ճիշտ և առողջ սնունդ. սննդամթերքից որակից է կախված Ձեր կյանքի որակը

Երբ հնչում է «Ճիշտ և առողջ սնունդ» բառակապակցությունը, սովորաբար պատկերացնում ենք ինչ-որ դժվար և տխուր բան: Հիմնականում անհամ և անհրապույր ինչ-որ սնունդ:

Իրականում, ճիշտ և առողջ սնունդը սննդի ընդունումն է, որը չի հակասում առողջ բանականությանը: Ընդամենը մի քանի մտավոր ճիգ, և Դուք ինքներդ կհասկանաք, որ Ձեր համար շատ ավելի լավ է ուտել այն խնձորը, այլ ոչ թե հերթական կոնֆետը: Կան նաև մի քանի նրբություններ, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ, եթե ուզում եք օգտակար սնվել:

 

 

 

Առողջ սննդի հիմնական կանոնները

1. Յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունելուց առաջ խմեք 1 կամ 2 բաժակ ջուր: Այսպիսով, Դուք կուտեք ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է Ձեր օրգանիզմի գործունեության համար:

2. Խմեք օրական մոտ 2 լ ջուր: Ջուրը սնունդ է մաշկի համար, շնորհիվ ջրի՝ բոլոր բջիջներն ավելի արագ են վերականգնվում: Ծերացման գործընթացը էականորեն դանդաղում է:

3. Կալորիական սնունդ ընդունեք առավոտյան՝ մինչև ճաշելը: Կալորիաները կծախսվեն օրվա ընթացքում՝ առանց Ձեր կազմվածքին վնաս հասցնելու:

4. Փորձեք փոխարինել խավարտը բանջարեղենով: Ավելի շատ բանջարեղեն, ավելի քիչ շիլաներ: Այդպես Դուք նույնիսկ կնիհարեք աննկատ կերպով:

5. Հրաժարվեք երշիկեղենից: Դուք ինքներդ շատ լավ հասկանում եք, որ երշիկեղենի մեջ մտնում են շատ կասկածելի բաղադրիչներ: Օգտագործեք այս մթերքը որքան հնարավոր է՝ քիչ, մի թունավորեք Ձեզ:

 

 

 

6. Ավելի լավ է ուտել հաճախ, բայց փոքր չափաբաժիններով: Այդպես կրճատվում է մարսողական համակարգի ծանրաբեռնվածությունը, և արդյունքում այն ավելի լավ է աշխատում:

7. Մի կերեք գիշերը: Այդպիսով հեշտ կլինի արթնանալը, կզգաք Ձեզ առողջ և ոչ մի ավելորդ կիլոգրամ Ձեզ չի սպառնա:

8. Բեռնաթափման օր կազմակերպեք շաբաթը 1 անգամ: Սա լավ ինքնազգացողության և գերազանց արտաքինի գաղտնիքն է:

9. Երբեք բաց մի թողեք նախաճաշը: Երբ չեք նախաճաշում, դանդաղում է նյութափոխանակությունը: Նախաճաշի բացակայությունը նպաստում է ավելորդ քաշի կուտակմանը:

10. Նախքան ինչ-որ բան ուտելը մտածեք, մի վախեցեք Ձեզ պարզ հարցեր տալ՝ ես իսկապե՞ս ուզում եմ ուտել, սա այն կերակո՞ւրն է, որն ինձ պետք է, այս կերակուրն օգտակա՞ր է ինձ համար: Սնունդ ընդունելուն մոտեցեք մտածված և այդ ժամանակ Դուք կլինեք առողջ և գեղեցիկ:

168.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …