Breaking News

Նոր սկանդալ Շիրակի պետական համալսարանում

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն,երեկ աշխատանքային օրվա ավարտին չդիմանալով Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կշտամբանքներին և վիրավորանքներին, սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը, ով այս պաշտոնին էր նշանակվել 2017 թ-ի ապրիլին:
Տեղի ունեցավ այն, ինչին մենք սպասում էինք: Ռեկտոր Սահակ Մինասյանին պետք էր քավության նոխազ,որի վրա պետք է բարդեր իր իսկ կատարած հանցագործությունները և ապօրինությունները: Պարկեշտ և ոչ կոնֆլիկտային Բագրատ Պողոսյանը ամենահարմար թեկնածուն էր,որի վրա ռեկտոր Մինասյանը կփորձի բարդել ԿԳ նախարարի կողմից բարձրաձայնած 9-10 «թերությունները»: Սակայն ԲՈՒՀ-ում և հենց նույն նախարարն էլ գիտեն, որ այդ և շատ այլ ապօրինությունների հեղինակը հենց նույն ռեկտոր Սահակ Մինասյանն է: Բագրատ Պողոսյանը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և ի տարբերություն պարոն Մինասյանի և նրա շրջապատի,ովքեր բացարձակ պատկերացում չունեն, թե ինչ բան է ԲՈՒՀ-ական կրթությունը, բավական բանիմաց է և արհեստավարժ մասնագետ է՝ 5 տարի զբաղեցնելով ուսումնամեթոդական վարչության պետի պաշտոնը:
Բագրատ Պողոսյանի հրաժարականը «մեղմելու» և աղմուկից խուսափելու համար ռեկտոր Մինասյանը վերջինիս նշանակել է Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար,որի արդեն նախկին դեկանին էլ, ըստ լավատեղյակ աղբյուրների նշանակելու է Բագրատ Պողոսյանի փոխարեն պրոռեկտոր, միևնույն ժամանակ ստեղծելով նոր հաստիք՝ փոխպրոռեկտորի ու այդ պաշտոնին նշանակելով իր յուրայիններից մեկին: Գիտենալով Սահակ Մինասյանի աշխատաոճը համոզված եմ, որ Պողոսյանը շատ երկար չի հանգրվանի դեկանի ԺՊ-ի պաշտոնում: Աղմուկից հետո ռեկտորը Բագրատ Պողոսյանին տարրական դուրս կշպրտի ԲՈՒՀ-ից:
Համալսարանում ստեղծված անառողջ մթնոլորտն այն աստիճանի է հասել, որ իմ ունեցած տեղեկությունների համաձայն, իր պաշտոնից ցանկանում է հրաժարվել նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը,որի հետ հարաբերությունները միշտ լարվրած են եղել: Սակայն, ԲՈՒՀ-ում ասում են,որ նրան այդ քայլից դրդում է հրաժարվել նրա եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Հ.Գ.Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում երկրի իշխանությունները Շիրակի պետհամալսարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Որքա՞ն պետք է շարունակվի այս ամենը: Քանի մարդու «գլուխ» պետք է տրորի ռեկտոր Մինասյանը, էլ ինչ ապօրինություններ և հանցագործություններ պետք է գործի ԿԳ նախարարի ընկերը: Պարոն Մինասյանի բեսպրեդելը և անօրինականությունները, ինչպես նաև ամբողջ ԲՈՒՀ-ի կոլեկտիվը խրոնիկ սթրեսային վիճակում պահելն ուղղակիորեն կազմաքանդում են համալսարանը և կաթվածահար անում ուսումնական պրոցեսը: 500 միլիոն դրմա փոշիացնողը վստահ է, որ ինքն անպատժելի է: 

Գագիկ Համբարյան

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …