Breaking News

«Ժողովուրդ». 105 կիլոգրամ հերոինի ներկրման փորձը բացահայտվել է ամիսներ առաջ. ինչու ՊԵԿ-ը միայն հիմա տեղեկացրեց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 1-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ իրենց աշխատակիցները Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան:

Իսկ Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրին, որի վարած մեքենայում հայտնաբերվել էր այդ հերոինը, ձերբակալվել է: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս պատմությունը բացահայտվել է շատ ավելի վաղ՝ 2017 թվականի օգոստոս ամսին: Դեռ ավելին՝ պարզվում է՝ այս քրեական գործի նախաքննությունը շուտով կավարտվի, եւ այն կուղարկվի դատարան:

Օզդեմիրիի պաշտպան Գարիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է. «Հստակ չեմ հիշում, բայց նոր չէ, ամիսներ առաջ է բացահայտվել, 2 , նույնիսկ երկու ամսից մի քիչ ավելի առաջ է եղել դեպքը»: Թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը միայն հիմա տեղեկացրել կատարվածի մասին, անհասկանալի է: Միգուցե ՊԵԿ-ում կասկածներ են ունեցել, որ այս գործի նախաքննության ընթացքում ինչ-որ բան փորձ է արվում թաքցնել, եւ որոշել են դատարան ուղարկելուց առաջ այն հրապարակայնացնե՞լ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …