Breaking News

Տավուշի մարզի Հովք գյուղի գետի ափին հայտնաբերվել է իգական սեռի հոշոտված դի

Երեկ՝ նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան–Իջևան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկից մոտ 600 մետր հեռավորության վրա՝ կամրջին հարակից տարածքում, թափառող շան երախում քաղաքացիները նկատել են մարդու մարմնի մաս:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ահազանգողները հայտնել են, որ այն նմանեցնում են ձեռքի: Ոստիկաններն ու քննիչները Հովք գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են գետի ափին բերանքսիվայր ընկած վիճակում, ինքնությունը չպարզված իգական սեռի հոշոտված դի:

Փաստի առթիվ ՀՔԿ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …