Breaking News

Թուրքիան Ռուսաստանից գնել է С-400 համակարգերը

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին հայտարարել է, որ Անկարան Ռուսաստանից գնել է զենիթա-հրթիռային С-400 համակարգերը. «Այդ գործարքն ավարտված է: С-400 համակարգերը գնված են»,-մեջբերում է Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքերը Milliyet-ը:
Հիշեցնեմ, որ Անկարայի և Մոսկվայի միջև քննարկումները Թուրքիայի կողմից С-400 զենիթա-հրթիռային համակարգեր գնելու մասին առաջին անգամ տեղի էին ունեցել 2016 թ-ի դեկտեմբերին կայացած ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի` ռազմատեխնիկական համագործակցության հարցերին նվիրված նիստին:
Վերջին շրջանում ՆԱՏՕ-ն իր դժգոհությունը հայտնեց Մոսկվայի և Անկարայի միջև այս գործարքի վերաբերյալ և սպառնաց իր անդամ Թուրքիային պատժամիջոցներով:
Սակայն, ինչպես երևում է,Բրյուսելի հետ հարաբերությունների վատթարացումը չկանգնեցրեց Էրդողանին ռուսների հետ այս համաձայնագրի կնքումից:
Ի դեպ, Թուրքիայի պաշտպանության նախարարն Արևմուտքից սպասվելիք դժգոհությունները և քննադատությունները մեղմելու նպատակով լրագրողներին նաև տեղեկացրել է,որ Անկարան շարունակելու է Eurosam ընկերության հետ աշխատել նոր նակաօդային պաշտանության համատեղ համակարգ ստեղծելու աշխատանքները:
Մեր ռազմավարական գործընկերը ոչ միայն զինում է Հայաստանի թշնամի Ադրբեջանին,այլև վերջինիս հովանավոր Թուրքիային,ով երբևիցե չի թաքցրել, որ С-400 համակարգերը մտադիր է տեղադրել երկրի արևելքում՝Արևմտյան Հասատանում՝ ՀՀ -ի սահմանների մոտ:
Հ.Գ. Ստացվում է այնպես, որ Մոսկվան ժամանակակից զինտեխնիկա վաճառելով Անկարային, մեզ սպառնում է վերջինիս միջոցով և էլ ավելի է մեծացնում իր Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի նշանակությունը մեզ համար:

Գագիկ Համբարյան

 

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …