Breaking News

ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3000 տարվա ամրոց՝ Վանա լճի հատակին

Ըստ թուրքական «Միլլիյեթի»՝  Վանա լճի հատակին շուրջ 3000 տարվա պատմություն ունեցող պատմական ամրոց է հայտնաբերվել,

Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշի փոխանցմամբ՝ հայտնաբերված ամրոցը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին:

Թուրք պրոֆեսորի տեղեկացմամբ՝ շուրջ 600 000 տարվա պատմություն ունեցող Վանա լճի մակարդակը պատմական որոշակի ժամանակահատվածում իջել է, ինչի արդյունքում մարդիկ ջրի ափին բնակություն հաստատելով՝ տարբեր շինություններ են կառուցել: Սակայն ավելի ուշ, երբ ջրի մակարդակը նորից բարձրացել է՝ շինությունները անցել են ջրի տակ:

Նա նաև ավելացրել է, որ քանի որ Վանա լճի ջուրը աղի է՝ ամրոցի պատերը հիանալի կերպով պապհպանվել են ջրի տակ և բոլորովին չեն վնասվել:

[smartslider3 slider=198]

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …