Breaking News

Չինաստանի թափառական փղերը վերջապես կարող են տուն վերադառնալ

Փղերի խումբը, որը հիացրել էր տեղի բնակիչներին եւ ողջ աշխարհի մարդկանց՝ մեկ տարի ճամփորդելով հարավարեւմտյան Չինաստանում, հարձակումներ գործելով ֆերմաների եւ անգամ ծերանոցների վրա՝ ուտելիք փնտրելով, ըստ երեւույթին, վերջապես, ուղեւորվում է դեպի տուն, տեղեկացնում է AP-ը։

Տեղի իշխանությունները բեռնատարներ են ուղարկել, աշխատողներ եւ դրոններ՝ փղերին հետեւելու համար, փակել են ճանապարհները, որպեսզի կենդանիները կարողանան անվտանգ անցնել։ Չնայած նրանք մտել էին գյուղեր եւ խիստ մոտեցել Յուննան Կումյին նահանգի մայրաքաղաքին, ոչ կենդանիները, ոչ մարդիկ չեն տուժել։

 

Տարբեր չափերի եւ տարիքի 14 ասիական փղեր անցել են Յուանցզյան գետը Յունանում կիրակի երեկոյան, եւ նրանց համար բաց է ճանապարհը արգելոց վերադառնալու համար։

Փղերը արգելոցից դուրս էին եկել ավելի քան մեկ տարի առաջ անհայտ պատճառներով եւ անցել ավելի քան 500 կիլոմետր դեպի հյուսիս։

Ասիական փղերը Չինաստանում ամենապահպանվող կենդանիներից են, եւ նրանց պոպուլյացիան ավելացել է՝ հասնելով մինչեւ 300-ի, անգամ չնայած այն բանին, որ նրանց բնակվելու միջավայրը կրճատվել է գյուղատնտեսության ընդլայնման եւ քաղաքների աճի պատճառով։

 

Անտառային տնտեսության եւ արոտավայրերի ազգային վարչությունը հայտարարել է, որ կենդանիները հայտնվել են «ապրելու համար հարմար վայրում» գետն անցնելուց հետո։

news.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …