Breaking News

Գագիկ Սուրենյան. Եվրոպայում խորը ձմեռ է, իսկ Հայաստանում սառը օդային հոսանքների հետք անգամ չի նկատվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արդեն մեկ շաբաթ է, որ եվրոպական երկրների մեծ մասում խորը ձմեռ է, ձյան առատ տեղումներ, բուք և տարվա այս ժամանակահատվածի համար բավականին ցածր ջերմային ֆոն։ Կովկասի տարածքում հակառակն է, տաք և չոր, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 3-4 աստիճանով։ Առաջիկա 5 օրերին Հայաստանի տարածք եկող սառը օդային հոսանքների հետք անգամ չի նկատվում։ Միայն նոյեմբերի 14-ին կնկատվի ամպամածություն, իսկ 15-ից նորից երկինքը կպարզի և օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Տեսանյութ՝ Ավստրիա 13․11․2017»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …