Breaking News

Արտակարգ դեպք Երեւանում. 35–ամյա կին վարորդը հայտնել է, որ իր հաճախորդը մեքենայում բռնաբարել է իրեն

Երեւանում, նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01:30-ի սահմաններում Երեւան քաղաքի բնակչուհի, 35-ամյա Թամարա Կ.-ն Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ Նորաշեն փողոցի թիվ 9 շենքի մոտ հաճախորդը իր կամքին հակառակ բռնություն գործադրելով՝ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում են 40-ամյա Ժորա Մ.-ին: Աղբյուրի տեղեկություններով՝ Թամարա Կ.-ն անհատ տաքսու վարորդ է եւ վարում է Toyota Vitz մակնիշի ավտոմեքենա: Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …