Breaking News

Ֆոտոշարք.Գավառցի հմուտ վարպետը <<Զապոռոժեց>> մեքենայում թոնիր է տեղադրել

Լալա Մնեյանը ֆեսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել

Ինքնուս վարպետի տանը։
Չեմ դադարում զարմանալ, թե որքա՜ն շնորհալի ու ստեղծագործ կարող է լինել մարդը։ Իրենց բակն ու պարտեզը Գարիկը` Garik Poghosyan , վերածել է դրախտի` մեկիկ — մեկիկ հավաքելով գյուղական կյանքի անցած գնացած նշխարներ, հին կենցաղի վկայություններ, անգամ գործածությունից դուրս եկած ավտոմեքենա, որ վերածվել է թոնրի։  Ամենուր երեւակայության ու ստեղծագործականության շունչն է, 21 — րդ դար հասած բայազետյան նահապետականության եւ ընտանեկան միասնականության ոգին, եւ ամենակարեւորը` տանտերերի հյուրընկալ ջերմությունը։
Գավառում լինելիս օգտագործեք առիթը եւ այցելեք Պողոսյանների հյուրընկալ օջախը` Հացառատ Մեր Այգին ։
Հնարամիտ լուծում `«Զապարոժեց» թոնիր։
 
Բակի հմայիչ անկյուններից։
Ձախից` կամ, որով կալսում էին հացահատիկը։
Մեր մանկության մուլտիկի հերոսն էլ է ներկա։
Հրաշք այգի
Նստեմ կոճղին, ուտեմ գաթա, միայն թե Բայազետի։
Հարի’, հարի’, խնոցի,
Մեջդ բարի’, խնոցի…
Քթոց
Ցմփորը
Համարյա աշտարակ
Բերանբացները
Եղեռնի օրերին Արեւմտյան Հայաստանից բերված պղինձ ( պղնձե կաթսա)։ Ըստ արձանագրության 1909 թվի։
Եղեռնի օրերին Արեւմտյան Հայաստանից բերված պղինձ ( պղնձե կաթսա)։ Ըստ արձանագրության 1909 թվի։
Գուռն ու ջրհորը մեկտեղ
Հղի կարաս
Ցարի ժամանակներից մեզ հասածը
 
Եւս մի խնոց
Հյուսնի գործիքներ` հին ռանդաներ

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …