Breaking News

«Հրապարակ». Մեծամորի ատոմակայանում կադրային ջարդ են սկսել. նոր կադրերը «գազավիկներ» են

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծամորի ատոմակայանում կադրային ջարդ են սկսել, հներից ազատվում են, իսկ նոր կադրերը «գազավիկներ» են։

Մեզ ահազանգած աշխատակիցը պատմեց, որ ջարդն սկսվել է էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանի այցից հետո՝ անցած շաբաթ, երբ հայտարարել է, որ պետք է փոփոխություններ անել, եւ վտանգավոր պայմաններում, ցածր աշխատավարձով աշխատող հին կադրերին սկսեցին ազատել։

Նախարարի մամլո խոսնակ Վասակ Թարփոշյանը մեզ ասաց, որ կադրային ջարդ գոյություն չունի։ «1700 հոգանոց աշխատակազմի պարագայում ամսական 2-3 փոփոխությունը ջարդ համարել չի կարելի»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …