Breaking News

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար «LEXUS» ու 32 միլիոն դրամ է հայտարարագրել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Սարգսյանին է պատկանում առանձնատուն ու բավական թանկարժեք՝ «LEXUS ES 300» մակնիշի ավտոմեքենա։

Սարգսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 32 միլիոն 670 հազար դրամ, իսկ տարեսկզբից մինչ այդ օրն ընկած ժամանակահատվածում աշխատել է 1 միլիոն 646 հազար դրամ եկամուտ։

Սարգսյանն այս պաշտոնում նշանակվել է 2011 թ., իսկ մինչ այդ՝ 2009–2011 թթ. զբաղեցրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի պաշտոնը։ Նշենք, որ նա բացի վարչական ղեկավար լինելուց՝ 2001–2002 թթ. նույնպես աշխատել է Շենգավիթի թաղապետարանում` բայց որպես ոչ բնակելի տարածքների շահագործման բաժնի պետի տեղակալ»:

 Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …