Breaking News

Մի քանի ուսանողներով, որոնցից 4-ը ծառայած են, հացադուլ են սկսել

Տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ արդեն մեկ շաբաթ դասադուլ հայտարարած ուսանողներից 5-ը ԵՊՀ լսարաններից մեկում այսօր հացադուլ են սկսել:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով եւս հացադուլավորների մեջ է, ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնեց հետեւյալը. «Մենք՝ մի քանի ուսանողներով, որոնցից 4-ը ծառայած, սկսում ենք հացադուլ, որի նպատակն է պայքարել հասարակական անտարբերության եւ օրինագծի դեմ: Չփորձեք դուռը ջարդել, կամ ինչ-որ սադրանքների գնալ, մենք նպատակ չունենք կռվի մեջ մտնել ինչ-որ մեկի հետ, մեր նպատակը արդար է խաղաղ է»:

Հացադուլավորները գտնվում են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում: Նրանք հրաժարվում են, որպեսզի լրագրողները մտնեն լսարան եւ խոսեն ու տեսանկարահանումներ կատարեն:

Հացադուլ անող ուսանողներն են` Դավիթը, Յուրին, Հարությունը, Գեղամը եւ Լեւոնը: Դասադուլ հայտարարած ուսանողներից մեկը՝ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ կարծիքներ են հնչում, թե սա ծայրահեղ քայլ է, որ շարժումը դեռ պոտենցիալ ուներ: Սակայն ըստ ուսանողների, եթե այդպես է, իսկ դասի չգնացողների թիվը հասել է 3000-ի, ապա թող այդ ուսանողները դուրս գան եւ իրենց կողքին կանգնեն՝ ապացուցելով, որ իրենց հետ են: Այդ ժամանակ ինքը անձամբ կմտնի լսարան եւ հացադուլավորներին կհորդորի դադարեցնել ծայրահեղ այդ քայլը, քանի որ շարժումը իսկապես թափ է հավաքում:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …