Breaking News

Հացադուլ հայտարարած ուսանողները պատրաստվում են գիշերն անցկացնել լսարանում

Ինչպես տեղեկացրել էինք, դասադուլի մասնակիցներից Դավիթ Պետրոսյանն ու ևս 3 ուսանողներ այսօր հացադուլ են սկսել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում: Նրանք հորդորում են համալսարանի ղեկավարությանն ու ուսանողներին՝ չմոտենալ լսարանի դռանը, և չդիմել սադրանքների. «Որոշել ենք դուռը չբացել: Եթե լինեն մարդիկ, ովքեր ցանկանան միանալ մեզ, էլի չենք բացելու»,-նշել է Դավիթը՝ դռան հակառակ կողմից: «Գիշերելու ենք այստեղ, մեզ հետ բարձր ենք բերել, վերմակ, ջուր, հեռախոս, հիգիենայի պարագաներ»,- տեղեկացրել է հացադուլ հայտարարած մյուս ուսանողը:

Նրանց այսօր այցելել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա փորձել է համոզելով, որ դադարեցնեն հացադուլը: Սակայն լսարանից դուրս գալուց հետո ԱԺ պատգամավորը նշել է, որ ուսանողները հաստատակամ են իրենց որոշման մեջ. «Նրանք շատ առողջ են պետք մեր հասարակությանը և՛ այս, և՛ այլ պայքարների համար: Թեև իրենք շատ հաստատակամ են իրենց որոշման մեջ, բայց ես կփորձեմ շարունակել համոզել, որ դադարեցնեն»,-փոխանցել է Միրզոյանը:

Հացադուլ հայտարարած ուսանողները պատրաստ են այն դադարեցնել միայն այն դեպքում, երբ կկասեցվի տարկետման իրավունքը սահմանափակող օրինագիծը:

 

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …