Breaking News

Փրփրած երախներով հայրենսասիրական ճառերը թեժ կրակ են հրահրում

Ինչքան փաստերը հավաքվում են, այնքան ավելի ես համոզվում, որ գործ ունենք ոչ թե իշխանություն ասածի հետ, որը ոչ միայն կոռումպացված է, ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ է, այլ սովորական շուստրիների հավաքածու է, որը ճամարտակությունը որպես մտածելու կարողություն է փորձում ներկայացնել, լեզվանիկությունը որպես խելքի առկայություն, ցինիզմը որպես վարքագիծ։
Նաև տարիների ընթացքում աճեցրել է պրոպագանդիստների մի ամբողջ գումարտակ, որոնց սովորեցրել են միայն իրենց կոռումպացված հայրերի ոչնչությունը բացահայտողներին պիտակավորելու հնարքներին։
Բայց ցինիզմի գագաթնակետը հանդիսանում են զինված ուժերում չծառայած կարկառուն ՀՀԿ֊ների տարիներ շարունակ փրփրած երախներով ռազմահայրենսասիրական ճառերը, հոխորտանքները, ու դեռ դա քիչ է, հիմա էլ զինված ուժերում իբր թե ծառայությունից խուսափողներին պիտակավորում են, ու էլի չեն սսկվում։
Բարոյականության բացառիկ բացակայություն, և անբարոյականության զարմանալի առատություն։
Շատ թեժ կրակ են հրահրում, շատ թեժ։
Արդեն ֆոկուսից ընկել են նույնիսկ կեղծելու, ստելու գործում:
Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումից

Check Also

44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի

Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե …