Breaking News

«Հրապարակ». Հայաստան կժամանի «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի ներկայացուցիչը. նա Գագիկ Ծառուկյանի հետ պայմանագիր կկնքի

«Հրապարակ» թերթը գրում է «Մեր տեղեկություններով` օրերս Հայաստան կգա «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի ներկայացուցիչը` Գագիկ Ծառուկյանի հետ` «կինո Մոսկվայի» հարեւանությամբ հյուրանոցի պայմանագիրը կնքելու, որի շինարարությունը շատ արագ տեմպերով է ընթանում: Կառուցապատողները հույս ունեն, որ եկող տարի այս ժամանակ պատրաստ կլինի: Հիշեցնենք, որ հյուրանոցի կառուցման համար նախատեսված է ներդնել 100 միլիոն դոլար: Ի դեպ, օլիգարխները միմյանց հետ մրցում են ոչ միայն ներդրումների հարցում, այլեւ` արտադրության, մասնավորապես՝ տեքստիլ արդյունաբերության. հիշեցնենք, որ տեքստիլի զարգացման «գործում» արդեն իսկ կան երկու հայտնի անուններ` Ծառուկյան եւ Ալեքսանյան։ Բանն այն է, որ ԵԱՏՄ տարածքում տեքստիլի անհաշիվ պահանջարկ կա, որը կարող է Հայաստանը բավարարել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …