Breaking News

Պաշտոնյանների անունները Վահրամ Բաղդասարյանը համառորեն թաքցնում է

Ինչպե՞ս պետք է լուծվի պաշտոնյաների որդիների առաջնագծում ծառայելու հարցը։ Արցախի ԱԺ նախագահը հայտարարեց, որ իրենց մոտ այդ խնդիրը չի էլ առաջանում, որովհետև այնտեղ պաշտոնյաների որդիները, այդ թվում Բակո Սահակյանի որդին այս պահին ծառայում է հենց առաջին գծում,- lragir.am-ի այս հարցադրմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանում է.
«Ես առաջնագծում հանդիպել եմ մեր ծանոթ, պաշտոնյա և նման երևացող մարդկանց երեխաների։ Ես այդ վիճակագրությունը չունեմ, բայց բազմաթիվ անգամ լինելով առաջնագծում, այնտեղ տեսել եմ պաշտոնյա և երևացող մարդկանց երեխաների»։
Վահրամ բաղդասարյանը առաջին անգամը չէ, որ ասում է, թե առաջնագծում տեսել է պաշտոնյայի երեխայի, սակայն ինչու է թաքուն պահում այդ պաշտոնյայի անունը, անհայտ է: Միգուցե Բաղդասարյանը մատածում է, որ անուն հնչեցնելով կվարկաբեկի այդ պաշտոնյային, կամ էլ պարզապես չկա այն պաշտոնյան, որի զավակը առարջնագծում է:

Check Also

44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի

Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե …