Breaking News

Առաստաղը փլվել է աշակերտների գլխին, դեպքը փորձ է արվել թաքցնել

Դոնի Ռոստովի դպրոցներից մեկում անգելերենի դասի ժամանակ առաստաղը փլվել է աշակերտների գլխին։ Դասարանում այդ պահին հինգերորդ դասարանի աշակերտներն են եղել։
Փլուզման արդյունքում աշակերտուհիներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։
Աշակերտներից մեկի մայրը պատմել է, որ նման բան այս դպրոցում էլի է պատահել։ Մեկ տարի առաջ փլվել էր դպրոցի մուտքը։
Ընդ որում, ուսուցիչները ստիպել են աշակերտներին ջնջել հեռախոսների մեջ առկա լուսանկարներն ու տեսանյութերը փլուզումից, որպեսզի ոչ ոք այդ մասին չիմանա։
Սակայն միջադեպի մասին հայտնի է դարձել ու քննություն է սկսվել

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …