Breaking News

Կրակոցներ, ծեծ ու հրդեհ «Դիլիջան» ազգային պարկում

Կրկին հարձակում և կրակոցներ են արձանագրվել «Դիլիջան» ազգային պարկում: Այս մասին հայտնում են EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հավաստի աղբյուրները: Ըստ որոշ լուրերի նախորդ շաբաթ օրը երեկոյան մի քանի տղամարդ անհայտ պետհամարանիշերով երկու «Վիլիս» մակնիշի մեքենայով բարձրացել են «Դիլիջան» ազգային պարկի անտառային տարածքներից մեկը և անկանոն կրակ բացել:
Անատառապահները նկատել են նրանց, սակայն զգուշացլ են մոտենալ, քանի որ զինված չեն եղել: Միջադեպի մասին վերջիններս տեղյակ են պահել ոստիկանությանը և ընթանում է հետաքննություն:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին մի խումբ անձիք հրդեհել էին «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցներից մեկը, իսկ նույն ամսվա 28-ին՝ մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են «Պարզ Լիճ» հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …