Breaking News

Սկանդալ Երևանի թիվ 105 մանկապարտեզում. մայրը պնդում է, որ իր երեխային բռնության են ենթարկում գումարի պատճառով

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Երևան քաղաքի Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի բնակչուհի Կարինե Նիկոյանը Shamshyan.com-ին տեղեկացրել է՝ իր 4-ամյա երեխայի՝ Ա.-ի հանդեպ թիվ 105 մանկապարտեզում իրականացվող բռնության գործողությունների մասին. «Իմ երեխան 2 տարեկանից հաճախում է մանկապարտեզ և ամեն ինչ նորմալ էր: Իրեն տեղափոխեցին Կարինե Առաքելյանի խումբը, որը ես չէի ցանկանա՝ իմանալով նրան: Վերջերս սկսեցին անընդհատ գումարային պահանջներ դնել ծնողներիս առաջ՝ տարբեր նպատակներով, այն էլ շատ դեպքերում անիմաստ: Ես իմ երեխայի բերանից կտրում ու տալիս էի, սակայն հետո փորձեցի ծնողկոմիտեի միջոցով ճշտել, թե էլ որ ծնողից են գումար պահանջում, որտեղից ինձ ծնողկոմիտեի ներկայացուցիչը պատասխանեց. «Դու ո՞վ ես, որ իմանաս, ես գումարը հավաքում եմ և բաժանում եմ երկու մասի՝ դասատուի և դայակի միջև:

Դրանից հետո ծնողկոմիտեի ներկայացուցիչը այդ մասին պատմում է դասատուին, և դասատուն այսպես ասած լարվում է և՛ իմ հետ, և՛ երեխայիս հետ: Նա անգամ իմ բարևին չի պատասխանում, երեխայիս շորից է քաշում: Սկսում է բողոքել երեխայից, որ լավ չի արտասանում, ասում է՝ մայրդ ինչո՞վ է զբաղված ամբողջ օրը, որ քեզ չի հետևում:

Մյուս օրը բարկացած գնացի ընկեր Կարինեի մոտ, ասացի, որ ես զբաղվում եմ երեխայիս հետ, ուղղակի ինքը դժվար է ընկալում: Դրանից հետո երեխան եկավ տուն ու ասեց, որ ընկեր Կարինեն ականջը քաշել է և ցավում է այն էլ այն ականջը, որի համար ինքը ամիսներ շարունակ հիվանդանոցում բուժում է ստացել: Ես խնդրում եմ, որ վերահսկեն այդ փողամոլ մասնագետներին, ես երեխային ուղարկում եմ, որ կրթություն ստանա, զբաղվի, խաղա: Եթե գումարների մի մասը չես տալիս կամ համարձակություն ես ունենում հետաքրքրվել այդ գումարներով, երեխայի ու ծնողի հետ լարվո՞ւմ են, կամ ականջները, կամ էլ հագուստն են քաշքշում:

Մեզ պետք չեն նման աշխատողներ, թող դուրս գան նրանց նմանները այդ ոլորտից: Ես չեմ պատրաստվում իմ երեխային այդ մանկապարտեզ տանել այնքան ժամանակ, մինչև ամեն բան տեղը չընկնի:

Իսկ վերջում խնդրում եմ համապատասխան մարմիններին հետևություններ անեն և նշված մանկապարտեզում վերացնեն նմանատիպ բարքերը, թեպետ մտավախություն էլ ունեմ, որ ոչինչ չեն ձեռնարկի, քանի որ Կարինե կոչեցյալը ամեն տեղ հայտարարում է, թե ինքը պրոբլեմ չունի, ամուսինը, ով ոստիկանության աշխատակից է, իր մեջքին կանգնած է»:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …