Breaking News

Ես ապարանցի Պելեն եմ, հեսա պարզելու ենք հարկայինի աշխատողների միլիոնների աղբյուրը

«Առինջ մոլ»-ի առեւտրականները շարունակում են բարձրաձայնել հարկային ծառայության անօրինականությունների մասին: Մասնավորապես, «Համերաշխություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ներսիսյանն armtimes.com-ին տեղեկացրեց, որ այլեւս չեն կարողանում դիմակայել ՊԵԿ-ի ահաբեկումներին:

«Մեզ հետ շատ կոպիտ են խոսում, ոչ մի տիպի չենք կարողանում մարսել այդ խոսալու ձեւը: Իրենք իրենց հարկային շենքերը չունեն, որ մեզ կանչեն, թեյ-սուրճ հրավիրեն հանգիստ խոսենք: Մենք հանցագործներ չենք: Եթե իրանց նպատակն այն է, որ ՀԴՄ չխփելու համար 175 հազար գան, տուգանեն, ապա դա ուրիշ խնդիր է: Մենք գիտենք, թե ինչն է իրանց նպատակը: Թող շնորհք ունենան ու մարդկային լեզվով խոսեն: Մտնում ենք հարկային, բայց վախից աշնան տերեւի նման դողում ենք»,- ասաց Ներսիսյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ առեւտրականներին էլ հետաքրքրում է, թե ՊԵԿ-ի ղեկավարներին որտեղից այդքան հնարավորություն, որ միլիոններ են դիզել, շքեղ դղյակներ կառուցել ու ոչ պետական «ախրաննիկներ» վարձել:

«Պահանջում ենք, որ ՊԵԿ աշխատակիցներին ենթարկեն նման հետապնդման, թե ո՞նց ստացվեց, որ այսպես հարստացան, էս ո՞նց եղավ, որ դուք դարձաք միլիոնատերեր: ՊԵԿ-ի աշխատակիցների շքեղ տները, մեքենաները, ոչ պետական ախրանաները, բոլորին թող հարկային դաշտ բերեն: Ես հիմա ինչ ասում եմ, մտածում եմ, որ ինձ ու իմ ընտանիքին մի բան լինելու է, եթե ինձ մի բան եղավ, դա, ուրեմն, իրանց ձեռքի գործն է: Մեկը ուզում է մի բան ասի, կանչում են հարկային ասում են՝ արա, հլը խելոք մնա: Իմ հետ չեն կարող տենց խոսել: Ես մշեցու թոռ եմ, ինձ ասում են ապարանցի Պելե: Ես էն տղեն եմ, որ գոլեր եմ խփում: Հեսա մենք ենք սկսում իրենց հեետապնդել»,- ասաց Արմեն Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը պահանջում է փաստաթղթավորեն ներկրած յուրաքանչյուր ապարանք, որն առեւտրականների սրտով չէ:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …