Breaking News

«Հրապարակ». Արտաշատի քաղաքապետը նոր կարգեր է սահմանել. բոլորը պետք է ոտքի կանգնեն, երբ նա մտնում է քաղաքապետարան

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտաշատի ընտրություններում ընտրողների 25 տոկոսի վստահությանն արժանացած քաղաքապետ Կարեն Բենիամինյանը նոր կարգեր է սահմանել քաղաքապետարանում։ Նա հրահանգել է, որ երբ ինքը մուտք գործի քաղաքապետարանի շենք, աշխատասենյակներ, բոլոր աշխատակիցները ոտքի կանգնեն։

Նրա շրջապատում կարծում են, որ երիտասարդ քաղաքապետին այդքան «ինքնավստահություն» ներշնչել են ընտրությունների արդյունքները։ Նա կարծում է, որ ինքը միայն իր ջանքերով ընտրված քաղաքապետ է, եւ ՀՀԿ-ականները մատը մատին չեն խփել։

Ի դեպ, ընտրություններից երկու օր հետո Բենիամինյանն Արտաշատի «Արարատ» ռեստորանում իր հասակակիցների, յուրայինների հետ հաղթանակի խնջույք է կազմակերպել եւ կենացի ժամանակ ակնարկել, որ ստացած ձայները միայն իրենն են, ոչ մեկը՝ ո՛չ մարզպետը, ո՛չ ՀՀԿ մարզային կառույցը դրանում մաս չունեն»: Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …