Breaking News

«Ժողովուրդ». Դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի կայացրած որոշումների վերաբերյալ մի շարք դատապարտյալներ դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան:

Ու թեեւ նշանակվել է քննություն, սակայն դատապարտյալներին չեն տանում ՀՀ վերաքննիչ դատարան` իրենց կողմից ներկայացված հայցերով դատաքննությանը մասնակցելու:

Վերջիններս փորձել են ՔԿՀ ղեկավարությունից պարզել, թե ինչով է այս հանգամանքը պայմանավորված, սակայն որեւէ պատասխան չեն ստացել: Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում նման մի հայցով նիստ է անցկացվել` առանց հայցվոր կողմի:

Ու հիմա դատապարտյալները սպասում են ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներին, եւ եթե առանց հայցվորի ներգրավվածության ընդդեմ նրա որոշում է կայացվել, ապա համապատասխան արձագանքը չի ուշանա»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …