Breaking News

Մահացել է սիցիլիական մաֆիայի ամենաազդեցիկ պարագլուխը

87 տարեկան հասակում մահացել է սիցիլիական մաֆիայի ամենաազդեցիկ պարագլուխը համարվող Տոտո (Սալվատորե) Ռիինան: Նա համարվելով 20-րդ դարի ամենավտանգավոր հանցագործներից մեկը՝ 1993 թ.-ին, բազմաթիվ մարդկանց սպանությունների մեղադրանքով՝ 26 ժամկետով դատապարտվել էր ցմահ ազատազրկման:

Վերջին ժամանակներում նա 2 վիրահատություն էր տարել և գտնվում էր կումայի մեջ: Իտալիայի արդարադատության նախարարը թույլ էր տվել, որ Ռիինայի հարազատը կյանքի վերջին ժամերին նրա կողքին լինի:

Ըստ մեղադրանքի՝ Ռիինան մասնակից է եղել 40 մարդու սպանությանը, պատվիրել՝ հարյուրավոր սպանություններ: Իր զոհերի շարքում եղել են մաֆիոզներ, դատավորներ, փաստաբաններ:

ArmLife.am

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …