Breaking News

Իրականում ինչ պատճառով Կարեն Կարապետյանը չի խոսում նախարար Արծվիկ Մինասյանի հետ

«Հայկական Ժամանակի» լավատեղյակ աղբյուրներն այդ թերթի խմբագրությանը հայտնել են, որ Վարչապետը չի խոսում դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի հետ: Նյութի տողատակը կարդալով՝ մնացած դաշնակցականները պիտի հասկանան, որ խնդիրը հենց կոնկրետ Արծվիկի մեջ է, և, որ իրեն «հանձնելու» դեպքում, սաղ տոշնի ա լինելու: Հետաքրքրական է այն փաստը, որ հեղինակն ամեն ինչ բավականին ճիշտ է ներկայացրել՝ մեկ թեզի բացառությամբ. նյութում նշվում է, որ խռովության պատճառը Դիլիջանի պարկի տնօրենի պաշտոնն էր, մինչդեռ իրականում, խնդիրը նրանում է, որ Արծվիկը, ոչ միայն հայտարարել է, որ Խոսրովը հրդեհել են, այլ նաև նյութեր է փոխանցել դատախազություն:
Ու էլի զարմանում եմ Կարապետյանի փիառշիկներին պրիմիտիվության վրա: Ասենք ձեզ ռեալ թվո՞ւմ ա, որ, հարյուր քանի տարեկան աղանդ հիշեցնող կուսակցության մեջ, Արծվիկ Մինասյանը կարար ինքնագլուխ տենց բան անե՞ր, ու ընկերներն իրեն տենց հեշտ փուռը կտա՞ն:

Արթուր Դանիելյան.ֆեյսբուք:

Check Also

44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի

Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե …