Breaking News

Բիլ Գեյթսի հետ կապված ստարտապը բեկումնային հաջողության Է հասել արևային Էներգետիկայում

Heliogen ստարտապը, որի ներդրողներից մեկը գործարար Բիլ Գեյթսն է, հայտարարել է, որ բեկումնային հաջողության է հասել արեւային Էներգիայի օգտագործման բնագավառում՝ ստեղծելով էներգետիկական կայանք, որը կարող է ջերմություն արտադրել Ցելսիուսի ավելի քան 1000 աստիճանով:

Ընկերությունում պարզաբանել են, որ ստեղծել են կայանք, որը բաղկացած է բազմաթիվ հայելիներից, եւ կառավարվում է արհեստական ինտելեկտի կողմից, ինչի շնորհիվ համակարգը կարող է բարձր ճշգրտությամբ փոխել արևի ճառագայթները ֆոկուսավորող հայելիների դիրքը եւ արտադրել ավելի քան 1000 աստիճանի ջերմային էներգիա, ինչը կազմում է Արեգակի մակերեւույթին ջերմաստիճանի մոտավորապես մեկ հինգերորդ մասը:

Տվյալ դեպքում բեկումն այն է, որ մարդկության պատմության մեջ առաջին անգամ կուտակված արեւային էներգիան կարող է օգտագործվել ցեմենտի, պողպատի, ապակու արտադրության մեջ և արդյունաբերական այլ գործընթացներում:  Այս «կանաչ» տեխնոլոգիան կկարողանա փոխարինել հանածո վառելիքով աշխատող գործարաններին, որոնք ջերմոցային գազեր են արտանետում մթնոլորտ, ինչն իր հերթին զգալիորեն կբարելավի բնապահպանական իրադրությունը մոլորակի վրա:

Այսպես, էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ ցեմենտի արտադրության պատճառով մթնոլորտում է հայտնվում ամբողջ աշխարհում ջերմոցային գազերի արդյունաբերական արտանետումների ընդհանուր քանակի 7 տոկոսը:
Նախագծի մյուս հայտնի ներդրողների թվում, Microsoft-ի հիմնադրից բացի, տեղ է գտել միլիարդատեր եւ Los Angeles Times հրատարակության սեփականատեր Պատրիկ Սինսյանը: «Բիլը եւ նրա թիմը իրոք սանձահարել են Արեգակը»,-հայտարարել Է բիզնեսմենը:
Նրա խոսքո

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …