Breaking News

«Ժամանակ». Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց։ «Ժամանակ»-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենք նախատեսում էին ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, սակայն ԿԸՀ-ից բացասական պատասխան են տվել, ինչն էլ հացադուլի դիմելու պատճառն է:

«Դիմել էինք նոր Սահմանադրությամբ 200 հազար ստորագրություն հավաքելու իրավունքից օգտվելու համար, քանի որ ներկա Սահմանադրությամբ նախատեսվում է, որ 200 հազար ստորագրությամբ դու կարող ես հանդես գալ նախաձեռնությամբ, բայց մենք ԿԸՀ-ից պատասխան ստացանք, որ օրենքը չի նախատեսում նման բան։ Ստացվում է, որ ԿԸՀ-ի համար նախ հանրաքվեն չի կայացել, և նոր Սահմանադրությունը չի գործում»,- շեշտեց նա»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …