Breaking News

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի «օյինբազ» ստերը. Գագիկ Համբարյան

Նոյեմբերի 17-ին Գյումրի այցելած ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպմանը կրկին անդրադարձել է Շիրակի պետհամալսարանում տիրող իրավիճակին և կրկին ստանձնել է համալսարանի ռեկտոր,բազմաթիվ հանցագործությունների հեղինակ Սահակ Մինասյանի օմբուդսմենի դերը՝միևնույն ժամանակ ինքնախայտառակվելով,քանի որ հարցազրույցում արտահայտած մտքերը և գաղափարները բացահայտեցին,որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կամ ոչ կոմպետենտ է,կամ էլ՝այլմոլորակային: Իսկ ես ավելի հակված եմ,որ ԿԱՇԱՌՎԱԾ է:
Ըստ անտեղյակ նախարարի` ՇՊՀ-ում որոշ խնդիրներ հին են՝ուսումնական պլանները և կառուցվածքը: Հետաքրքիր է,որտեղի՞ց է պարոն նախարարին այդ ապատեղեկությունը, եթե 2017-18 ուստարում մենք առաջնորդվում ենք հենց ռեկտոր Մինասյանի միանձնյա որոշմամբ ընդունված ուսպլաններով,որոնք հաստատվել են ուստարվա սկսվելուց մեկ ամիս անց՝հոկտեմբերի 2-ին: Կառուցվածքային փոփոխություններն էլ են նոր՝իրականացված ներկայիս ռեկտորի կողմից: Ինչի՞ մասին է խոսում նախարարը… Հաջորդիվ, որպես իբրև թե մասնագետ,սույն անտեղյակը ավելի է խայտառակում իրեն և անդրադառնում է ՇՊՀ-ի պատմության բաժնում դասավանդվող առարկաներին: Ըստ նախարարի`պարզվում է ՇՊՀ պատմության բաժնի ուսանողները 4-5 կիսամյակ ուսանում են “Ռուսաստանի պատմություն”,չեն ուսումնասիրում “Ասիայի և Աֆրիկայի երկրների պատմություն” և ընդամենը մեկ միսամյակ ուսանում են “Եվրոպայի և Ամերիկայի երկրների պատմություն”: Նախարարի հայտարարութունը տարրական ՍՈՒՏ է: Սույն անտեղյակին տեղեկացնեմ,որ իր նշած “Ռուսաստանի պատմություն” առարկան մեր ուսանողներն անցնում են երեք կիսամյակ,այն դեպքում, երբ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի ուսանողներն այն ուսանում են չորս կիսամյակ: Վանաձորի պետհամալսարանի պատմության բաժնի ուսանողները ոչ միայն երեք կիսամյակ ուսումնասիրում են “Ռուսաստանի պատմություն” առարկան,այլ նաև “Ռուսաստանի պատմության աղբյուրագիտություն”, “Ռուսաստանի պատմության պատմագրություն” առարկաները:  “Ասիայի և Աֆրիկայի երկրների պատմություն” առարկան, ինչպես մեզ մոտ, նույն ԵՊՀ պատմության բաժնում դասավանդվում է մեկ կիսամյակ: Նույնը վերաբերում է “Եվրոպայի և Ամերիկայի երկրների պատմությանը”,որը և´ մեզ մոտ,և´ ԵՊՀ-ում ուսումնառվում է երեք կիսամյակ: Լևոն Մկրտչյանը բացարձակ չի անդրադառնում ոչ մասնագիտական բաժիններում “Հայոց պատմության” դասավանդմանը: Հայաստանի բոլոր բուհերում այդ առարկային տրամադրված է 60-64 ժամ, իսկ ՇՊՀ-ում՝48,այն էլ մեր բողոքներից հետո: Ի սկզբանե “Հայոց պատմությանը” տրամադրված էր 32 ժամ: Նախարարի անհոդաբաշխ մեկնաբանությունները խայտառակում են հենց իրեն՝ով հպարտորեն լրագրողներին ասում էր,որ դասավանդում է բուհում: Պարզվում է, Լևոն Մկրտչյանը բացարձակ տեղյակ չէ հարազատ ֆակուլտետի ուսումնական ծրագրերին և, փորձելով պաշտպանել ՇՊՀ հանցագործ ռեկտորին, ուղղակի ծիծաղելի վիճակում է հայտնվում: Անտեղյակ նախարարին տեղեկացնեմ, որ բուհերն ունեն ակադեմիական ազատություն, ինչը չի հասկանում նախարարը և, ոչ մի պատկերացում չունենալով ուսումնական պլանների կազմման մասին, միտումնավոր սևեռվել է մեր բուհի պատմության բաժնի վրա, քանի որ ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված բաց նամակի հեղինակներն այդ ամբիոնից են:
Մեր պլանները 80% համադրելի են ԵՊՀ-ի պլանների հետ, ուղղակի մեր տարբերությունը մանկավարժի որակավորմամբ է պայմանավորված: ՇՊՀ-ի ռեկտորի հանցագործությունն այն է, որ ուսումնական պլանները փոխվեցին ոչ միայն առաջին կուրս ընդունվածների համար,այլև 2-4-րդ կուրսերի համար: Ռեկտորը հրավիրեց ամբիոնի վարիչներին, դեկաններին և հրամայեց, որ բոլորը պետք է անցնեն նոր պլաններով, մեր նշաձողը ԵՊՀ կրթական մակարդակն է և ընդօրինակում ենք ԵՊՀ ուսպլանները: Բնականաբար դրա արդյունքում դասընթացները պետք է կրկնվեին, քանի որ առարկաները տեղաշարժվել էին: Կրկին ստիպված եմ կրկնել,որ առարկաների կրկնությունները ՀԱՄԱՏԱՐԱԾ են և վերաբերվում են բուհի ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ: Պատճառն էլ այն էր,որ ռեկտորը ժամեր էր շահում. եթե նախորդ ուսումնական պլաններում շաբաթական դրված էր մինչև 30 ժամ լսարանային հանդիպում, սպա նորով ընդամենը 23 ժամ, այսինքն` ամեն մի կրթական ծրագրից ռեկտորը յուրաքանչյուր տարի շահում էր մոտավորապես 200 ժամ (32 շաբաթ է մեկ տարվա դասընթացների տևողությունը): Մեկ կրթական ծրագրի կտրվածքով առնվազն 800 ժամ, այսինքն՝ 1 դրույք…Բուհն ունի ավելի քան 30 կրթական ծրագիր…Թե որքան գումար է շահում կոնկրետ ռեկտորը և որքան վնաս է տալիս ուսանողների կրթական որակին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ մեկնաբանությունները թողնում եմ հանրությանը: Բուհի շատ ամբիոնի վարիչներ դիմել են ռեկտորին ու անգամ խնդրել են ,որ սխալ է անում: Սակայն Սահակ Մինասյանը պատասխանել է.”Դասընթացը ոչ թե կրկնեք, այլ մի քիչ խորացրեք՝ հատուկ կուրսի տեսքով: Ուսանողները միևնույն է չեն հասկանա, իսկ եթե դասախոսը կընդդիմանա, կարող է դիմում գրել ու գնալ…”: Նախարար Լևոն Մկրտչյանը նաև անդրադարձավ Սահակ Մինասյանի կողմից ՇՊՀ-ում ապօրինի ներդրված ինտեգրված ուսուցմանը և միտումնավոր վերջինիս մեղքը մեղմելու համար հայտարարեց,որ բժշկական համալսարանում այն կիրառվում է: Այո՛,անտեղյակ և ստախոս նախարարին տեղեկացնեմ,որ կիրառվում է ՄԻԱՅՆ այդ բուհում՝հաշվի առնելով նրա սպեցիֆիկան: Բժշկական համալսարանում ինտեգրված են բակալավրի և մագիստորի կրթական ծրագրերը,քանի որ համալսարանն ավարտած բակալավրի որակավորում ունեցող մասնագետները աշխատաշուկայում մեծ խնդիրներ ունեին: Այդ ծրագիրն իրականացնելու համար բժշկական համալսարանում կառավարությունը նույնիսկ հատուկ որոշում է կայացրել: Իսկ ՇՊՀ-ում Սահակ Մինասյանն այն փորձեց կիրառել առանց թույլտվության, առկայի և հեռակայի կուրսերն ինտեգրելու միջոցով՝ունենալով ՄԵԿ նպատակ՝ չվարձատրել դասախոսներին հեռակաների հետ պարապելու համար: Ընդ որում, ՇՊՀ-ում, ի տարբերություն բժշկական համալսարանի, Մինասյան Սահակը ինտեգրված ուսուցում փորձեց իրականացնել, ինչը ինտեգրված կրթական ծրագիր չէ: Ու հիմա,նախարար Լևոն Մկրտչյանը փորձում է, այլմոլորակայինի դեմք ընդունելով, ինչ-որ անտրամաբանական համեմատություններ անել և մեխանիկորեն պաշտպանել իր վաղեմի ընկերոջը՝Սահակ Մինասյանին:
Ինչ վերաբերում է աշխատանքային պայմանագրերին: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմում եթե վերջին 5 տարում մրցույթներ չեն եղել, ապա սա որևէ կերպ հակաօրենսդրական չէ, միշտ 3 օրվա ընթացքում լուծարվել են հին համաձայնագրերը և կնքվել են նորերը՝ չընդհատելով աշխատանքային գործունեությունը: Սակայն Լևոն Մկրտչյանը բացարձակ չի անդրադառնում Մինասյանի ապօրինություններին այս հարցում: Սահակ Մինասյանի հանցագործությունն այն է, որ մեզ հետ վերջապես հոկտեմբերի 2-ով է մի կերպ կնքել համաձայնագրերը, որոնք,ըստ իրավաբանությունից լավատեղյակ ռեկտորի,նախորդ պայմանագրերի շարունակությունն են: Եթե այդպես է,ապա ինչու՞ է մեզ վճարում դրույքաչափով, եթե նախորդ պայմանագրով մենք պետք է վճարվեինք ժամավճարով: Արդեն մեկ տարի է համալսարանում ոչ մի ամբիոնի վարիչ ընտրված չէ: 6-ամսյա ժամկետները լրանալուց հետո հիմա նորից վեց ամսով կնքեց նոր պայմանագրերը: Վերջերս էլ հորինեց պրոռեկտորի տեղակալի հաստիք, որը Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված չէ: Այ՛,սրանք են հանցագործություններ,որոնց վերաբերյալ նախարարը լռում է:
Չգիտես ինչու՞,Լևոն Մկրտչյանը չանդրադարձավ մակուլատուրա հանձնված 15 տոննա գրքին և գրադարանային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացմանը,ինչպես նաև սեփական հանցագործություններին՝ՇՊՀ-ի կողմից առանց համապատասխան կետերի ապահովման պարագայում մասնագիտական լիցենզիաների տրամադրմանը: Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար:
Ի դեպ, պարոն Մկրտչյանը սեփական ապատեղեկատվությունը լրագրողներին մատուցելիս անընդհատ ինչ-որ ուսանողների էր մեջբերում: Մենք ինքներս հետաքրքրվել ենք ուսանողներից,թե ովքե՞ր են ԿԳ նախարարի բարձրաձայնած հարցերի մասին խոսել: Պարզվում է, որ ՈՉ ՈՔ: Այստեղից կարելի է հետևություններ անել. կամ ռեկտոր Սահակ Մինասյանն է իր յուրային ուսանողներից ինչ-որ մեկին հրահանգել ինչ-որ անկյունում մոտենալ նախարարին և ապատեղեկատվություն տարածել կոնկրետ պատմության և փիլիսոփայության ամբիոնի վերաբերյալ,կամ էլ նախարարը միտումնավոր ստում է՝Սահակ Մինասյանին պաշտպանելու նպատակով: Քանի որ հանդիպումը նկարահանվել է, լավ կլինի այն հրապարակվի,որ տեսնենք, թե այդ ինչ ուսանողների է մեջբերում Լևոն Մկրտչյանը,ինչպես նաև ԲՈԼՈՐԸ տեսնեն,թե ինչպես է “արդար և անկախ” ՀՅԴ-ական նախարարը հորդորում ուսանողներին դատի տալ Սահակ Մինասյանին:
Հետաքրքիր է, ի՞նչ արժի ՀՅԴ-ական նախարարի այս ծառայությունները Սահակ Մինասյանի համար: Գյումրիում խոսում են, որ դրա դիմաց ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի ղեկավար Սահակ Մինասյանը ՀՅԴ-ին նվիրել է Մարմաշեն խոշորացված համայնքը՝15 գյուղերով:
Նախարար Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով մեր մեղադրանքներին, հայտարարեց.”Գյումրին ինձանից լավ եք ճանաչում և իմ հասցեին մեղադրանքներին հանգիստ եմ վերաբերվում…”: Կարող է որևէ մեկը բացատրե՞լ նախարարի այս անիմաստ խոսքերի վերլուծությունը: Իսկ Գյումրիում շատ լավ են ճանաչում նախարար Լևոն Մկրտչյանին՝որպես վատահամբավ Սահակ Մինասյանի գործընկեր: Նախարարի անհոդաբաշխ մեկնաբանությունները թույլ են տալիս խորհուրդ տալ նրան, որ չխոսի մի բանից, ինչից բացարձակապես պատկերացում չունի և էլ ավելի չխայտառակի իրեն:
Հ.Գ.Համոզված եմ,որ Սահակ Մինասյանի մտերիմ ընկերը՝ԿԳ նախարարը լավատեղյակ է, որ ՇՊՀ ռեկտորը գաղտնի է պահում ակտը: Այնպիսի տպավորություն է,որ այդ ակտը վերջիններիս անձնական նամակագրությունն է:

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …