Breaking News

«Ռուսական մաֆիայի» դեմ լայնածավալ գործողության ընթացքում ձերբակալվել են «օրենքով 5 գողեր»

Ֆրանսիայում «ռուսական մաֆիայի» դեմ լայնածավալ գործողության ընթացքում ձերբակալվել են 5 «օրենքով գողեր»։ Ներկայում կալանքի տակ է գտնվում 44-ամյա Իլյա Խելաձեն, ով քրեական աշխարհում առավել հայտնի է որպես Ժուլվերովիչ կամ Իլո Լանչխուտսկի։

Այն ժամանակ, երբ Վրաստանը ղեկավարել է Սաակաշվիլին, Խելաձեն 7 տարի բանտ է նստել։ Նրա հետ նույն մեկուսարանում է գտնվել մեկ այլ «օրենքով գող» Ռևի Դարախվելիձեն, ով այժմ ձերբակալվել է Խելաձեի հետ։

Բացի այդ, իրավապահները ձերբակալել են Գեորգի Փոլադիշվիլիին (Սինկար), ով մեծ ճանաչում է ստացել իր «կնքահոր»՝ Կակո Լանդիայի, ինչպես նաև Ռևիի և այլոց հետ Գիգա Վիբլիանիի թագազրկմանը մասնակցություն ունենալու համար։ Սինկարը թշնամի է Շաքրո մոլոդոյի կլանից «օրենքով գող» Նոդար Ալոյանի հետ։

Ձերբակալվածների թվում են Նոդար Գամիսոնիան (Սուխումսկի), և Նիկոլոզ Նոդիան (Նիկա Թբիլիսկի)։ Նրանք երկուսն էլ թագադրվել են 2013 թվականին։
Ընդհանուր առմամբ ծագումով նախկին խորհրդային հանրապետություններից 35 ձերբակալվածների թվում 5-ը «օրենքով գողեր» են։

Crime Russia-ի հաղորդմամբ՝ բոլոր 35 ձերբակալվածները կասկածվում են բնակարանային գողությունների կազմակերպման ու իրականացման, փողոցային կողոպուտների, մաքսանենգության և շորթման մեջ։ Գործողության ընթացքում ոստիկաններն առգրավել են զենք և 70 հազար եվրո կանխիկ գումար։ Նրանց հաշիվներում առկա 200 հազար եվրոյի վրա կալանք է դրվել։

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …