Breaking News

Մոուրինյոն մեկնաբանել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանին չէր հայտավորել «Նյուքասլի» դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է, թե ինչու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել «Նյուքասլի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 12-րդ տուրի խաղին: Նա նման որոշում է կայացրել մարտավարական պատճառներով:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում Մոուրինյոյի թիմը հաղթանակ էր տարել 4:1 հաշվով: Գոլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 12 խաղերը բաց թողնելուց հետո հանդես եկավ մեկնարկային կազմում:

77-րդ րոպեին փոխարինման էր դուրս եկել նաեւ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը ծնկի ծանր վնասվածքից հետո առաջին անգամ էր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում: 36-ամյա Իբրահիմովիչը խաղադաշտից բացակայում էր ապրիլից, երբ ստացել էր ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք:

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …