Breaking News

Մանրամասներ հայտնի սննդաբանից.Ով եվ ինչու չպետք է ուտի ձմերուկ

Ձմերուկը ամռան ամենապահանջված մթերքներից է, սակայն չնայած դրան պետք է նախապես իմանալ՝ կարելի է ուտել, թե՞ ոչ: Ահա, թե ում են կտրականապես արագելու ձմերուկ ուտել:

Հայտնի սննդաբան Միխայիլ Գինցբուրգը կարծում է, որ ձմերուկը օգտակար չէ բոլորի համար: Որոշակի ախտորոշումներով այս գծավոր հատապտուղը կարող է հակացուցված լինել:

Այսպիսով, շաքարային դիաբետով, ճարպակալմամբ, երիկամների հիվանդությամբ կամ աթերոսկլերոզով տառապողների համար ձմերուկը կարող է վտանգավոր լինել՝ դրա մեջ շաքարի բարձր պարունակության պատճառով:

Բժիշկը նշել է, որ ձմերուկի միջուկը հագեցած է ֆրուկտոզայով: Իսկ այս տեսակի շաքարավազը երկիմաստ է ընկալվում գիտնականների կողմից: Ֆրուկտոզայի ներծծումը կարող է նպաստել մարմնի ճարպի աճին և արյան անոթների բորբոքմանը:

Սննդաբանն առաջարկում է ձմերուկ ուտել սահմանափակ քանակությամբ, և դանդաղ, քանի որ անմիջապես ուտելով մեծ չափաբաժնով (ավելի քան 200 գրամ), այն տալիս է հեղուկի բեռ, ինչը ճնշման բարձրացման վտանգ է ստեղծում:

Իհարկե չափազանց դժվար է զսպել ախորժակը և կառավարել իքններդ ձեզ, սակայն դա խիստ անհրաժեշտ է, քանի որ երբեք չգիտեք, թե ինչպես կարձագանքի ձեր օրգանիզմը:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …