Breaking News

ՖՈՏՈՇԱՐՔ. 37 կիլոգրամանոց խաչապուրին՝ ռեկորդակիր

Սոչիում՝ քաղաքի օրվա առթիվ պատրաստված հսկայական խաչապուրին տեղ է գտել Ռուսաստանի Գինեսի ռեկորդների գրքում:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, խաչապուրին կշռել է 37,5 կիլոգրամ, երկարությունը՝ 230 սմ, լայնությունը՝ 130 սմ, բարձրությունը՝ 6 սմ: Խաճապուրիի պատրաստման համար պահանջվել է ավելի քան 40 կգ հումքի՝ այդ թվում 12 կգ ալյուր, 100 ձու, 16 կգ պանիր, ինչպես նաև կաթ, ջուր, շաքարավազ, խմորիչ, կարագ և արևածաղկի ձեթ:

Ի դեպ, խաչապուրին պատրաստվել է Սոչիի ամենահին ձեռնարկություններից մեկում, որը գործում է 1937 թվականից և օրական արտադրում է շուրջ 75 տոննա հացաբուլկեղեն:

Խաչապուրին թխել են քարե ջեռոցում, այն եփվել է 1 ժամվա ընթացքում, իսկ տեխնոլոգներն ու խոհարարները աշխատանքը սկսել են առավոտյան ժամը 6-ից: Աշխատանքին մասնակցել է մոտ 10 մասնագետ:

Աջարական հսկա խաչապուրիի համտեսումը դարձել է տոնական օրվա կարևորագույն միջոցառումը: Խաչապուրիով հյուրասիրվել են միջոցառման բոլոր մասնակիցները:

ArmLife.am

[smartslider3 slider=208]

 

 

 

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …