Breaking News

Վանաձորում հուշագրի ստորագրումը՝ դե յուրե դիակին վերակենդանացնելու փորձ է. Նիկոլ Փաշինյան

«Նոյեմբերի 10-ի ՍԴ որոշումը, ըստ էության, արձանագրեց, որ Վանաձորի ավագանու 2016 թվականի մարտից այս կողմ իրականացվող նիստերը՝ հակասահմանադրական են, այսինքն՝ դե յուրե ավագանու նիստեր տեղի չեն ունեցել»,-ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ավագանին պետք է լուծարվի, եթե 6 ամիս անընդհատ նիստեր չեն գումարվել:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Վանաձորի ավագանու լիազորությունները ենթական են վաղաժամկետ դադարեցման և Վանաձորում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ. «ՍԴ-ն՝ իր որոշմամբ, արձանագրեց Վանաձորի ավագանու դե յուրե մահը: Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին՝ հուշագրերի ստորագրման տեսքով, դե յուրե դիակին վերակենդանացնելու փորձ է, ինչը չի նշանակում, որ դիակը սկսեց կենդանանալ: Դե յուրե գոյություն չունեցող մարմինը պետք է լուծարվի և կարծում եմ՝ սա այն ուղիղ հետևությունն է, որը բխում է ՍԴ որոշումից»-ընդգծեց Փաշինյանը՝ նշելով, որ սրանով արձանագրում են Հայկական վերածնունդ կուսակցության կամ  ՕԵԿ-ի արդեն պաշտոնապես մահվան վկայագրով քաղաքական մահը.«Այսպիսով արձանագրվեց , որ ՀՀ-ում այլևս նման քաղաքական ուժ գոյություն չունի և դրա մասին հիմա նույնիսկ ստորագրված հուշագիր կա»:

ArmLife.am

Check Also

44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի

Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե …