Breaking News

Մահացել է ցմահ ազատազրկված սերիական մարդասպանը

Ամերիկացի սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը, որը ցմահ ազատազրկված էր ԱՄՆ բանտերից մեկում, մահացել է 83 տարեկանում: Այս մասին հայտնել է TMZ-ն՝ վկայակոչելով Մենսոնի զոհերից մեկի քրոջը:
Աղջիկը հայտնել է, որ բանտը, որտեղ պատիժ էր կրում մարդասպանը, կապ է պահպանում նրա զոհերի բոլոր ազգականների հետ: Նա ասել է, որ նոյեմբերի 19-ին (տեղական ժամանակով) 8.13-ին իրեն զանգահարել եւ հայտնել են, որ Մենսոնը մահացել է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել որ նրան բանտից հոսպիտալացրել են:
Չարլզ Մենսոնը, որը «Ընտանիք» մարդասպանների «կոմունայի» ղեկավարն էր, ցմահ ազատազրկման է դատապարտվել 1969 թվականի ամռանը իր բարեկամ Գերի Հինմենի սպանության համար: Նույն տարվա օգոստոսին Մենսոնի խմբավորման անդամները սպանել էին Ռոման Պոլանսկու կնոջը՝ Շերոն Թեյթին, որն այդ ժամանակ 8 ամսական հղի էր: Ներկայումս նա 83 տարեկան է, 2027 թվականին նախատեսված էր Մենսոնին հնարավորություն տալ դիմել վաղաժամկետ ազատվելու խնդրագրով

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …